Բրիտանիայում կայացած բարեգործական համերգի ժամանակ Ուկրաինայի համար հավաքվել է 12,2 միլիոն ֆունտ: Համերգին մասնակցել են Էդ Շիրանը, Կամիլա Կաբելոն, Նայլ Ռոջերսը և Էմելի Սանդեն:
Միջոցները հավաքագրվել են բարեգործական Աղետների շտապօգնության կոմիտեի կողմից: Բիրմինգհեմում երկու ժամ տևած շոուի ժամանակ ելույթ են ունեցել նաև Snow Patrol-ը, Becky Hill-ը, Gregory Porter-ը, Paloma Faith-ը, Tom Odell-ը և The Manic Street Preachers-ը:
Բացի այդ, համերգին ելույթ է ունեցել ուկրաինացի երգչուհի Ջամալան՝ «1944» երգով։