Իրավիճակը խիստ լարված է, ցանկացած պահի Թուրքիան կարող է խառնվել այս արկածախնդրությանը. Կարեն Վրթանեսյան. 1or.am
Advertisement 1000 x 90

Իրավիճակը խիստ լարված է, ցանկացած պահի Թուրքիան կարող է խառնվել այս արկածախնդրությանը. Կարեն Վրթանեսյան. 1or.am

Արցախի առաջնագծում իրադրությունը շարունակում է լարված մնալ, չնայած՝ հրադադարի խախտումներ չեն արձանագրվել և օպերատիվ-մարտավարական իրադրությունը փոփոխություն չի կրել:

Իրավիճակի զարգացումների վերաբերյալ 1or.am-ը զրուցել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի հետ.

«Իրավիճակը խիստ լարված է: Ես վստահ եմ, այդ մասին դեռ մինչև ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելն եմ ասել, որ Ադրբեջանն ամեն ինչ իր կողմից անելու է, որ փորձի օգտվել այս իրավիճակից և պոկի ամեն հնարավորը՝ նույնիսկ Արցախի հայաթափման գնալ: Ես նաև չեմ բացառում, որ Թուրքիան էլ ինչ-որ պահի մտնի այս արկածախնդրության մեջ, եթե Ուկրաինայում լարվածությունն ու անորոշ իրավիճակը շարունակվեն: Առավել ևս, որ այս պահի դրությամբ Արևմտյան աշխարհն էլ է շատ շահագրգռված Ռուսաստանի համար նոր ճակատ բացելու հարցում»:

Անդրադառնալով Արցախի իշխանությունների՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հղած դիմումին, որտեղ խնդրում են ավելացնել խաղաղապահ զորակազմի թիվը, փորձագետը նշեց.

«Մեր ուժերն Արցախում չեն բավարարում արդեն 2020 թվականի նոյեմբերից սկսած, որովհետև, ըստ էության, Հայաստանի իշխանություններն ամեն ինչ արեցին Պաշտպանության Բանակը թուլացնելու համար, փակվեց մատակարարումը՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, և այսօր ՊԲ-ն լուրջ խնդիրներ ունի: Թեպետ այն ժամանակ հեքիաթներ էին պատմում բարեփոխումների օպտիմիզացնելու մասին, բայց եղավ այն, ինչի մասին զգուշացնում էինք ու ինչն ակնհայտ էր:

Այս իրավիճակում, պարզ է, որ խաղաղապահ ուժերը չեն հերիքում: Ըստ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ Արցախում մոտ 2000 խաղաղապահ պետք է լինի, որը շատ փոքր թիվ է՝ ինչ-որ լուրջ դիմադրություն ցույց տալու, պահելու համար: Երկրորդը՝ խաղաղապահները չունեն զինված դիմադրություն ցույց տալու մանդատ, նույնիսկ եթե Ռուսաստանն ուզի: Եթե մնում ենք եռակողմ հայտարարության տրամաբանության մեջ, ապա մանդատով նշված չէ, որ խաղաղապահները պետք է զենքի ուժով դիմադրեն կոնֆլիկտի ուժերին, որովհետև այդպիսի բանի Ադրբեջանը երբեք չի համաձայնի»:

1or.am



Նման նյութեր