
Հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացմամբ պայմանավորված՝ ապրիլի 2-ին, 3-ին հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում: Այս մասին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:
«Առանձին գետերում կանխատեսվում է ջրի անբարենպաստ ելքեր, որոնց մերձափնյա հատվածներում հնարավոր են ջրածածկումներ և հեղեղումներ»,-նշված է կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ։