Եղել ա 4 հատիկ պատրոնի հետ, 2 հատ փոքր «Սնիկերս» կոնֆետ ու սնարյադի 1 հատ կտոր. խի ա ոստիկանությունը մենակ ասել հաշիշ. Ավանի փոխթաղապետ. armdaily.am
Advertisement 1000 x 90

Եղել ա 4 հատիկ պատրոնի հետ, 2 հատ փոքր «Սնիկերս» կոնֆետ ու սնարյադի 1 հատ կտոր. խի ա ոստիկանությունը մենակ ասել հաշիշ. Ավանի փոխթաղապետ. armdaily.am

Aravot.am-ը երեկ գրել էր, որ Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանի մոտ հայտնաբերված կաթուցիչում (պիպետկա) հայտնաբերվել է զրո չափաբաժնով թմրալկալոիդ, սակայն նրա տանն իրականացված խուզարկությամբ հայտնաբերվել է քիչ չափաբաժնով հաշիշ: ArmDaily.am-ը տեղեկությունը ճշտեց Ներսես Պողոսյանից։

Երեկ լրատավկաններից մեկը գրեց, որ Ձեր տանը հաշիշ են հայտնաբերել։ Դուք ինչպե՞ս եք մեկնաբանում այդ տեղեկությունները։

-Եկեք մեկնաբանություններ չտամ, էլի։ Ուղղակի չեմ ուզում, որովհետև շատ լավ հասկանում եմ՝ ինչ ա կատարվում։

Իսկ ի՞նչ է կատարվում։

-Չե՞ք տեսնում՝ ինչ է կատարվում։

Նկատի ունեք՝ ինչ-որ մեկը Ձեր հետևից է ընկա՞ծ և Ձեր անունը փորձում է պախարակել։

-Չէ, երևի Պողոսյան Ներսեսը, երևի մի հատ դարի հանցագործությունն է արել ու տենց էս քանի ամիս ա ողջ մամուլը Պողոսյան Ներսես է քննարկում։

Այդ դեպքում՝ չե՞ք ուզում մեկնաբանություն տալ, որպեսզի պարզաբանեք ստեղծված իրավիճակը։

-Ժամանակը կգա, ամեն ինչ իրա հերթով, կարգով շարքով։ Պարոն Պողոսյանը ինչ անցել է պետական աշխատանքի, երբեք բացի իր աշխատավարձից, 1000 դրամ ըտեղ նստած ավելորդ փող չի աշխատել։

Նման մեղադրանքներ կա՞ն Ձեր հասցեին։

-Չէ, որ էդպես ես աշխատում մի քիչ շատերին ես ցավացնում։

Մտածում եք, որևէ մեկը ցանկանում է պաշտոնից հեռացնե՞լ Ձեզ։

-Իմ համար պաշտոնը երբեք բան ի եղել, իմ համար պաշտոնը եղել է ժողովրդին ծառայելու համար։ Ու հաստատ եմ ասում Ձեզ, կարաք հարցում անցկացնեք Ավան վարչականում։ Կգա ժամանակը՝ կիմանաք Ավան վարչական շրջանում 3 տարում ինչ հսկայական գործ է արվել։ Թե քանի անգամ է ավելացել եկամուտները։

Համենայն դեպս, այս լուրերը մեկնաբանման կարիք ունեն, Ձեր անունը շատ է շրջանառվում։

-Արդեն պարզ երևում է, թե ինչ են գտել, ինչ չեն գտել, որտեղից են գտել։ Ասենք՝ խի ա հենց գրվել հաշիշ։ Կարո՞ղ ա՝ դեղորայք էլ են գտել ես տեղյակ չեմ։ Դիակ, բան են գտել մեր տնից՝ ես տեղյակ չեմ։ Հիմա եթե ես իմանամ էդ հարցումն ով ա արել ոստիկանություն ու եթե ոստիկանությունը հարցին հենց էդ ձևով ա պատասխանել… լրիվ ուրիշ է։

Թե չէ էդ հաշիշը սարքել են հանրային քննարկման ինչ-որ առարկա։ Սիրուն չի ուղղակի, էլի, տհաճ ա։ Մի հատ թող հետ գնան՝ պարոն Պողոսյանի ապրածը նայեն, անցած ճանապարհը նայեն, նոր գան հասցնեն ինչ-որ պիպետկի։

Հայտնաբերել են տնից նաև 4 հատ էլ պատրոն, 4 հատ էլ պատրոն ա հետը եղել, խի ա ոստիկանությունը մենակ ասել հաշիշ։ Ինձ էդ հարցին կպատասխանե՞ք։ Էդ հաշիշն էլ գիտեք՝ ինչքա՞ն է եղել։

Ինչքա՞ն։

-Չափից դուրս քիչ։ Եղել ա 4 հատիկ պատրոնի հետ, 2 հատ փոքր «Սնիկեր» կոնֆետ՝ էդ կոնֆետները կարամ տամ՝ տանեն փորձաքննության ցանկացած ժամանակ, ու սնարյադի 1 հատ կտոր։

Իսկ դա Ձեզ որտեղի՞ց, որ փնտրելիս գտել են, պարոն Պողոսյան։

-Ման չեն եկել իրանք, դա սեղանին՝ վազի մեջ, դրված ա եղել, ու ես տեսել եմ, որ ոստիկանները եկել են խուզարկության։ Իրանք էլ տեսել են, որ էդի տենց պահած էլ չի եղել։

Իսկ ինչո՞ւ էիք պահում դա։

-Ես ասեցի չէ ինչեր են եղել։ Իրար հետ են եղել էդ ամեն ինչը, բայց իրենք դա վերցրին ու գնացին։ Իսկ էդ սնարյադի կտորը, 2 հատ կոնֆետը ու նամակները՝ երեխեքիս գրած, հետն ա եղել։

Իրանք որ փախած էին, ոչ մեկը ոչ մի տեղ չէր, ամեն մեկը մի հատ ծակ էին ման գալիս, չկային, Պողոսյանը էդ ժամանակ իրա երեխեքին թողել էր ու գնացել էր, ու չգիտեր հետ ա գալու, թե չէ։ Ու չեմ գնացել ինչ-որ բունկերում պախկվել։ Էդ մասին ոչ մեկ չէր հիշում։ Չի կարելի ուղղակի։ Ժամանակը կգա շատ բան կասեմ, շատ մարդիկ շատ կլսեն ու կհասկանան։ Ես լակոտ չեմ, իմ հետ էլ խաղալը հեշտ չի։ Ես չեմ սիրում տակից խաղեր տալ, տակից խաղալ, լրատվականներին, կոպիտ ասած, նենց անեմ, որ հարձակվեն վրես։ Էդ իմը չի։ Թե չէ, որ էդ խաղատեսակին անցա, շատ-շատերը ձենով կլացեն։

Արփինե Պետրոսյան

armdaily.am



Նման նյութեր