Հնդկաստանում լույս աշխարհ են եկել մարմնով սերտաճած երկվորյակներ՝ երկու գլխով, երեք թևով և երկու սրտով, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ ծնողները սպասում էին լիարժեք ձևավորված երկվորյակների լույս աշխարհ գալուն, սակայն շոկի են մատնվել տեսնելով նման մուտացիա:
Ծննդաբերությունը տեղի է ունցել մարտի 28-ին՝ Ռաթլամ քաղաքում:
Այս երևույթը հայտնի է որպես dicephalic parapagus, երբ երկու նորածին սերտաճած են մարմնով: Դեպքերի մեծ մասում նրանք ծնվում են արդեն մահացած: Այս մուտացիան հանդիպում է մեկ միլիոն երեխայից մեկի մոտ:
Ներկայում նորածինները հոսպիտալացված են, վիրահատություն առայժմ չի նախատեսվում: