Լոնդոնում Բեքհեմների առանձնատունը թալանել են (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Լոնդոնում Բեքհեմների առանձնատունը թալանել են

Լոնդոնում դիմակավորված ավազակը ներխուժել է Բեքհեմների տուն։ Դեյվիդը, Վիկտորիան և նրանց 10-ամյա դուստր Հարփերը տան առաջին հարկում են եղել և չեն իմացել, որ վերևում հանցագործ է կա, գրում է The Sun-ը։

«Կողոպուտի հետքերը հայտնաբերել է զույգի 17-ամյա որդին։ Քրուզը տունէ  վերադարձել և հայտնաբերել իր ննջասենյակը բառացիորեն տակնուվրա եղած, իսկ հատակին ընկած էին կոտրված պատուհանի ապակու բեկորները»,֊գրում է պարբերականը։

Դեյվիդ Բեքհեմը ոստիկանություն է կանչել։ Մինչ նրանք սպասում էին ոստիկանների ժամանմանը, հայր ու որդի փորձել են կողոպտիչին գտնել տան ներսում, սակայն ապարդյուն։

«Բեքհեմները եղել են պրոֆեսիոնալ գողերի զոհը, որոնք գործել են տարածքում: Բարեբախտաբար, հանցագործը հասցրել է կողոպտել միայն մեկ ննջասենյակ՝ նախքան փախուստը»,- The Sun-ին ասել է ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը:

Կողոպտիչը տարել է հազարավոր ֆունտի դիզայներական հագուստ, աքսեսուարներ և էլեկտրական սարքավորումներ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել նախկին ֆուտբոլիստի երկրպագուի մասին, ով երկար տարիներ հետապնդում էր նրան։

lurer.com