Սանկցիաների տակ հայտնված ռուսներից ընդհանուր առմամբ իտալացիները առգրավվել են 900 միլիոն եվրոյի գույք։ Այս մասին հայտարարել է Իտալիայի ԱԳ նախարար Լուիջի դի Մայոն։
Նա հավելել է, որ Իտալիան խստորեն պահպանում է սանկցիաների հետ կապված իր ստանձնած պարտավորությունները՝ մասնավորապես սանկցիաների տակ հայտնված անձանց ունեցվածքի առգրավման մասով։ Նախարար Մայոն ասել է, որ իտալական իշխանությունները գործել են արագ եւ հետեւողական կերպով։