Վրույր Փենեսյանի նվերը` Մոնակոյի արքայադուստր Կառոլինային (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Վրույր Փենեսյանի նվերը` Մոնակոյի արքայադուստր Կառոլինային

Մոնակոյի արքայազն Ալբեր II-ի քույր, արքայադուստր Կարոլինայի բարձր հովանու ներքո այս տարի անցավ  «Մոնտե-Կառլոյի մշակութային գարուն» փառատոնը, որը առաջին անգամ նվիրվեց հայկական մշակույթին։

Այսօր՝ ապրիլի 1-ին, իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտնել է Սփյուռքի նախկին նախարարի խորհրդական Վրույր Փենեսյանը։

«Պատիվ ունեցա հանդիպել արքայադուստրին և նվիրել հայկական զարդանախշերով գրված ՄՈՆԱԿՈ նկարը իմ և համայնքի անունից, որը նկարել էր տաղանդաշատ նկարչուհի Լիանա Ռուստամյանը։ Մոնակո-Հայաստան հարաբերությունները շարունակաբար նոր լիցքեր են ստանում»,- գրել է նա։