Մունդիալ-2022 վիճակահանության արդյունքները հայտնի են
Advertisement 1000 x 90

Մունդիալ-2022 վիճակահանության արդյունքները հայտնի են

Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի վիճակահանության արդյունքները հայտնի են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կատարի մայրաքաղաք Դոհայում կայացած վիճակահանության արդյունքում ձևավորվեցին հետևյալ խմբերը`

A խումբ. Քաթար, Էկվադոր, Սենեգալ, Նիդեռլանդներ։

B խումբ. Անգլիա, Իրան, ԱՄՆ, Շոտլանդիա Ուկրաինա-Ուելս զույգի հաղթողը։

C խումբ. Արգենտինա, Սաուդյան Արաբիա, Մեքսիկա, Լեհաստան։

D խումբ. Ֆրանսիա, Պերու – Ավստրալիա` զույգի հաղթողը ԱՄԷ, Դանիա, Թունիս։

E խումբ. Իսպանիա, Կոստա Ռիկա – Նոր Զելանդիա զույգի հաղթողը, Գերմանիա, Ճապոնիա։

F խումբ. Բելգիա, Կանադա, Մարոկկո, Խորվաթիա։

G խումբ. Բրազիլիա, Սերբիա, Շվեյցարիա, Կամերուն։

H խումբ. Պորտուգալիա, Գանա, Ուրուգվայ, Հարավային Կորեա։

Ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնությունը կանցկացվի Կատարում: Պատմության մեջառաջին անգամ Մունդիալը կանցկացվի ձմռանը` նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը: