Մեծ Բրիտանիայում եկեղեցու վերականգնմամբ զբաղվող բանվորները գտել են եկեղեցական խմբում երգող տղայի 125 տարի առաջ թաքցրած գրությունը: Այս մասին հայտնել է Daily Mirror-ը։
Նամակը հայտնաբերվել է Թայն և Վիրում գտնվող Սանդերլենդի ծխական եկեղեցու վերականգնման ժամանակ։ Մասնագետներին հաջողվել է պարզել, որ այն գրվել է 1897 թ, հեղինակը 13-ամյա Ուիլյամ Էլիոթն է: Նա թուղթն ամրացրել էր եկեղեցու նստարաններից մեկի տակ, որը տարիների ընթացքում պատվել է լաքի մի քանի շերտերով։
Նամակում նշվում է, որ այն գրվել է 1897 թվականի օգոստոսի 11-ին. «Եթե գտել ես նամակը, մի պատռիր այն և մի նետիր։ Պահիր այն հիշատակ ինձանից․ Վ. Էլիոթ»,- գրել է տղան:
Երեխայի հայրը մահացել էր ծովում 1887 թվականին, որից հետո Ուիլյամը իրավունք է ստացել մտնել եկեղեցու մանկատուն, քանի որ մայրը միայնակ չի կարողացել գլուխ հանել ընտանիքի հոգսերից։Տղան որբանոցը թողել էր 1897 թվականի հոկտեմբերի 29-ին՝ 14 տարեկանից հետո։ Հետագայում նա աշխատել է որպես տեղի փաստաբաններից մեկի օգնական, սակայն 1901 թվականին նրա հետքերը կորել էր։