Ոչ մի փաստաթոււղթ չի կարող զսպել Բաքվի բարբարոսական վարչախմբին բռնազավթելու ամբողջ Արցախը
Advertisement 1000 x 90

Ոչ մի փաստաթոււղթ չի կարող զսպել Բաքվի բարբարոսական վարչախմբին բռնազավթելու ամբողջ Արցախը

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․

Մեզ փորձում են համոզել, որ պայմանագիր կոչվող թղթի կտորներն են իբր ապահովելու խաղաղություն Հայաստանի և Արցախի հանրապետությունների համար։

Իրականում ոչ մի փաստաթոււղթ չի կարող զսպել Բաքվի բարբարոսական վարչախմբին բռնազավթելու ամբողջ Արցախը և Հայաստանի համար կենսական նշանակության այլ տարածքներ, եթե թշնամին վստահ լինի, որ դա կարող է անել ռազմական ուժով։

Նույն 44-օրյա պատերազմի դադարեցումը, համաձայն հենց Բաքվից հնչող կիսաձայն հայտարարությունների, տեղի է ունեցել այն բանի արդյունքում, որ հայկական զինուժը ծանր հարվածներ է հասցրել՝ ուժասպառ անելով ադրբեջանական բաշիբոզուկներին։

Մենք, ցավալիորեն, մոռացել են դեռևս Խրիմյան Հայրիկի բանաձևումը «թղթե շերեփի» անպիտանության մասին, և կրկին մտել մի շրջափուլ, որտեղ մեզ փորձում են մոլորեցնել մեր նախնյաց՝ մեզ ժառանգած հայրենիքը ոչ թե արդարության սրի, այլ հեղհեղուկ թղթի հովանու ներքո իբր պահելու և հզորացնելու կործանարար «գաղափարով»: