Թերապևտ Նադեժդա Չերնիշովան անվանել է առողջության վրա եղանակի փոփոխությունների հետևանքները։ Այս մասին հայտնում է RT-ն։
Բժիշկը նշել է, որ առողջ մարդու օրգանիզմը կարող է հարմարվել անգամ եղանակի կտրուկ փոփոխություններին։ Նրա խոսքով, խնդիրները սկսվում են այն ժամանակ, երբ սրտանոթային համակարգը ժամանակ չի ունենում վերականգնվելու համար։
«Ուստի այս բոլոր խնդիրները վերաբերում են քրոնիկական հիվանդություններ ունեցող մարդկանց կամ նրանց, ովքեր վերջին շրջանում ծանր հիվանդ են և չեն հասցրել ապաքինվել»,- ասել է մասնագետը։ Բժիշկը զգուշացրել է, որ նման մարդիկ կարող են ճնշման տատանումներ, ինչպես նաև գլխացավ ունենալ։
Չերնիշովան նաև ընդգծել է, որ կարող են առաջանալ այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են թուլությունը և հոգնածությունը: Նրա խոսքով՝ օդի խոնավության կտրուկ փոփոխությունը, մթնոլորտային ճնշումը և ուժեղ քամին կարող են բացասաբար անդրադառնալ թոքերի հիվանդություններով տառապող մարդկանց վրա։ Նա նշել է, որ կարող է առաջանալ շնչահեղձություն և օդի պակասի զգացում, ինչպես նաև՝ հազ: