Իլոն Մասկը 6 միլիարդ դոլար է տվել բարեգործությանը․ ինչի՞ վրա է ծախսվել գումարը
Advertisement 1000 x 90

Իլոն Մասկը 6 միլիարդ դոլար է տվել բարեգործությանը․ ինչի՞ վրա է ծախսվել գումարը

Իլոն Մասկի 2021 թվականի հայտարարագրից հետևում է, որ նա գրեթե 6 միլիարդ դոլար է տվել բարեգործությանը, բայց փաստաթղթից պարզ չէ, թե կոնկրետ որտեղ են ծախսվել այդ միջոցները։ Պարզվել են այս տարօրինակ պատմության մանրամասները։

Ցուցակի երկրորդ տեղը

Հայտարարության համաձայն՝ 2021 թվականի նոյեմբերին Իլոն Մասկը նվիրաբերել է Tesla-ի ավելի քան 5 միլիոն բաժնետոմսերի վաճառքից ստացված գումարը՝ մոտ 5,7 միլիարդ դոլար։ Նրան գերազանցում են միայն Բիլ Գեյթսն ու նրա նախկին կինը՝ Մելինդան, որոնք անցյալ տարի նվիրաբերել են 15 միլիարդ դոլար։

2021 թվականի նոյեմբերին և դեկտեմբերին Մասկը վաճառեց մեծ թվով բաժնետոմսեր, ի լրումն նրանց, որոնց համար նա հավաքեց 5,7 միլիարդ դոլար, որը նվիրաբերեց բարեգործությանը: Ընդհանուր առմամբ, նա այդ գործարքներից ավելի քան 16 միլիարդ դոլար է ստացել: Մոտավորապես նույն ժամանակ նա գրել է, որ   2021 թվականի համար վճարելու է ավելի քան 11 միլիարդ դոլար հարկ, և հայտարարել է, որ դա «ավելի է, քան պատմության մեջ որևէ այլ ամերիկացի»։

Հնարավոր է, որ նա այս գումարը նվազեցնելու համար բարեգործությանն ուղղված հսկայական նվիրատվություն է արել։ Բանն այն է, որ ԱՄՆ-ում կա օրենք, ըստ որի՝ հարկային հայտարարագիրը լրացնելիս կարելի է մինչև 60% պահում ստանալ, եթե ապացուցես, որ համապատասխան գումարն ուղարկվել է բարեգործական կազմակերպություններին։ Ըստ Բոբ Լորդի (Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող և հարկային քաղաքականության մասնագետ)՝ Մասկը կխնայի 40%-50%-ը 5,7 միլիարդ դոլարի հարկից՝ կախված նրանից, թե նա կարող է օգտվել Կալիֆոռնիայի եկամուտների նվազեցումից և խուսափել հարկերից։

Twitter-ի հարցազրույց և հակասություններ

Փորձագետները ենթադրում են, որ Իլոն Մասկի 5,7 միլիարդ դոլարը կարող է ուղղվել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրին (ՊՀԾ): Փաստն այն է, որ 2021 թվականի հոկտեմբերի վերջին կազմակերպության գործադիր տնօրեն Դեյվիդ Բիսլին CNN-ին ասել է, որ միլիարդատերերը, մասնավորապես՝ Իլոն Մասկը և Ջեֆ Բեզոսը, «պետք է քայլ անեն դեպի ՊՀԾ»։ Նա շեշտեց. «6 միլիարդ դոլարը կօգնի 42 միլիոն մարդու, ովքեր բառացիորեն կմահանան, եթե մենք չհասնենք նրանց: Այստեղ ոչ մի բարդ բան չկա»։

Այս հարցազրույցի հրապարակումից հետո իսրայելցի գիտնական և ՏՏ ոլորտի մասնագետ Էլի Դեյվիդը թվիթերում հրապարակել է հոդվածի վերնագիրը՝ մակագրելով.

«Փաստերի ստուգում։

Իլոն Մասկի կարողության 2%-ը՝ 6 մլրդ դոլար։

Պարենի համաշխարհային ծրագիրը 2020 թվականին հավաքել է 8,4 միլիարդ դոլար: Ինչո՞ւ դա չի լուծել «աշխարհի սովը»»:

Ի պատասխան՝ Մասկը գրել է.

«Եթե WFP-ն պատասխանի այս թվիթին և մանրամասնի, թե ինչպես 6 միլիարդ դոլարը կլուծի աշխարհում սովը, ես անմիջապես կվաճառեմ Tesla-ի բաժնետոմսերի մի մասը»:

Շուտով ՊՀԾ ղեկավարն արձագանքեց հայտարարությանը. «Վերնագիրը սխալ է։ 6 միլիարդ դոլարը չի լուծի համաշխարհային սովի խնդիրը, բայց ԿԱՐՈՂ Է կանխել աշխարհաքաղաքական անկայունությունը, զանգվածային միգրացիան և փրկել սովի շեմին հայտնված 42 միլիոն մարդու։ Նոյեմբերի կեսերին նա հրապարակեց ՊՀԾ փորձագետների ամբողջական հետազոտությունն այն մասին, թե ինչպես այդ միջոցները կօգնեն կազմակերպությանը 2022 թվականին: Հավանական է, որ դա օգնեց համոզել Մասկին, և 5,7 միլիարդ դոլարն ուղղվեց հենց այդ նպատակով: Սակայն այս մասին դեռ պաշտոնական հաստատում չկա։

Սիրարփի Աղաբաբյան