Քիմ Քարդաշյանը հայտարարել է իր կոսմետիկ բրենդի փակման մասին
Advertisement 1000 x 90

Քիմ Քարդաշյանը հայտարարել է իր կոսմետիկ բրենդի փակման մասին

Քիմ Քարդաշյանը որոշել է փակել իր կոսմետիկ բրենդներից մեկը։ Բայց միայն այն պատճառով, որ հետո ավելի մասշտաբային լինի, փոխանցում է People Talk-ը։

Իր սոցիալական ցանցերում Քիմը պատմել է, որ իր KKW Fragrance օծանելիքի բիզնեսն անցնում է ինքնավար ռեժիմի: Բանն այն է, որ աստղը պատրաստվում է «ամբողջովին այլ անվան տակ վերագործարկել բույրը»։

«Բույրը, ինչպես ձեզնից շատերը գիտեն, խորապես անձնական է ինձ համար», – գրել է նա: «Ես ներ են դնում իմ սիրտը եւ հոգին յուրաքանչյուր շշի մեջ, եւ ես այնքան աներեւակայելի հպարտ եմ յուրաքանչյուր ապրանքի եւ KKW Fragrance-ի համագործակցության համար, որը մենք սկսել ենք Crystal Gardenia-ի հետ 2017 թվականին»:

Աղբյուրների խոսքով՝ ռեբրենդինգը ոչ մի ընդհանուր բան չունի ապրանքանիշի անվանման մեջ առկա «W» տառի հետ։ Նշենք, որ ընկերության անվանումը բաղկացած է դրա սկզբնատառերից՝ Kim Kardashian West-ից ։ Ինչպես ավելի վաղ ասվել էր, Քանյեի հետ ամուսնալուծությունից հետո Քիմը հրաժարվել է նրա ազգանունից։