Աղջիկն օրիգինալ կերպով վրեժ է լուծել տղայից դավաճանության համար և քննադատության արժանացել համացանցում
Advertisement 1000 x 90

Աղջիկն օրիգինալ կերպով վրեժ է լուծել տղայից դավաճանության համար և քննադատության արժանացել համացանցում

@skye.shep անունով բլոգերը կիսվել է մի պատմությամբ, թե ինչպես է իր ընկերուհին օրիգինալ կերպով վրեժ լուծել տղայից դավաճանության համար: TikTok-ում հրապարակված տեսանյութում նա բացահայտել է, որ աղջիկը պատռել է իր ընկերոջ փաստաթղթերն այն բանից հետո, երբ իմացել է նրա դավաճանության մասին, ինչը համացանցում հակասությունների տեղիք է տվել:

Տեսանյութի հեղինակը պատմել է, որ իր ընկերուհին կատաղել է ու որոշել է տղայի ծննդյան վկայականը պատռել նրա արարքի պատճառով առաջացած վիճաբանության ժամանակ։ Աղջիկը վեճն ավարտել է` «Լռիր, դու նույնիսկ չկաս» բառերով:

@skye.shep-ի տեսանյութը հավաքել է ավելի քան վեց միլիոն դիտում և մոտ 10000 մեկնաբանություն։ Որոշ օգտատերեր չափազանց դաժան են համարել աղջկա արարքը, սակայն շատերը գնահատել են նրա վրեժը։ «Փաստաթուղթը կարող է փոխարինվել, բայց նա արժանի է հերթի մեջ նստել և երկարատև վերականգնման գործընթացի հետ գործ ունենալ», – նշել է մեկնաբաններից մեկը: «Չեմ ասում, որ նրա գործողությունները ճիշտ էին, բայց սա շատ ծիծաղելի է»,- գրել է մեկ այլ օգտատեր։



Նման նյութեր