Արամ Գևորգյանը ֆեյսվուքյան իր էջում գրում է․ «Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբն ասում ա, որ իրենց պաշտպանյալը ենթարկվում է հոգեբանական խոշտանգման…
Էս ի՜նչ նուրբ հոգի ունեք։ Էս դուք ո՞նց եք բա տենց փափկասուն հոգեբանությամբ ՊՆ նախարար աշխատել, որ 2 ամիս նստելուց հետո արդեն նվնվում եք։
Նիկոլից պաշտոն վեկալելուց, նույն Նիկոլի համար կապիկություն անելուց հոգիդ չէր խոշտանգվում, չէ՞, Տոնոյան։ Արցախն ու Արցախը պաշտպանող զինվորներին հազարներով կոտորելուց էլի հոգեբանական խոշտանգման չէիր ենթարկվում, չէ՞։
Հիմա, միակ բանը, որ պետք ա տղավարի անես՝ արժանապատիվ նստելն ա։ Ու գուցե դրանից հետո, երբ կանցնես քո քավարանով, հոգիդ կխոշտանգվի ու կգիտակցես արածիդ լրջությունը, դրանից հետո նոր միայն գուցե ներման արժանանաս։ Բայց դու անգամ դա տղամարդավարի չես անում ու նվնվում ես, որ դատերդ 2 ամիսը մեկ են կազմակերպում։
Քո մորթապաշտ տեսակի համար էտ էլ ա շատ»։