«Հրապարակ» թերթը գրում է. «Երկու օր առաջ հայտնի դարձավ, որ հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի դուստրը` Լուսին Ալեքսանյանը, նշանադրվել է։ Ինստագրամում շատ ակտիվ՝ լուսանկարներ տեղադրող ու գրառումներ անող Ալեքսանյանի կինը` Շողերինան, «սթորի» բաժնում նշանադրության արարողությունից լուսանկարներ ու տեսանյութեր էր հրապարակել, որից հայտնի դարձավ միայն, որ փեսացուի անունն Արմեն է։
Մենք տեղեկացանք, որ Արմենը Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր, ֆիզ. մաթ. գիտությունների թեկնածու, դոցենտ Արթուր Աղաբաբյանի որդին է։ Բացի այդ, Լֆիկի խնամիների ընտանիքը, մասնավորապես՝ Ալեքսանյանի փեսան, ծաղկի բիզնեսով է զբաղվում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում