
«ՏՂԱՅԻՍ՝ ԳԵՎՈՐԳ ՋԱՎԱԽՅԱՆԻ ԱՐՅՈՒՆԸ ՉԻ ՎԱՃԱՌՎՈՒՄ…
Մեր ընտանիքին ՄԻ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՐԵՔ ձեր խորոված, քյաբաբի հրավերներով
Մենք դավաճան, մարդասպանների հետ սեղան չենք նստում) թուրքը չունի, չի ունեցել և ՉԻ ԷԼ ՈՒՆԵՆԱԼՈՒ տեղ մեր շարքերում
Սեղան նստում են կամ հաց կիսում ՄԻԱՅՆ բարեկամ, հարազատների հետ
ձեր հրավերներն անգամ մինչև վերջ լսելու ցանկություն չկա թուրքն ԻՄ ԹՇՆԱՄԻՆ Է, թուրքին ՍԱՏԱՐՈՂՆԵՐԸ ՆՈՒՅՆՊԵՍ»:
Հիշեցնենք, որ Աննա Հակոբյանի կողմից կազմակերպվող ապրիլի 7-յան միջոցառմանը մասնակցելու համար հրավեր է ստացել նաև Գևորգ Ջավախյանի ընտանիքը։ Գևորգը դերասան էր ու իր մասնագիտական ոլորտի հետ կապված մեծ նպատակներ ուներ։ «Իմ անունը դեռ ավելի բարձր կլսեք»,-ասել էր Գևորգը մինչև բանակ մեկնելը։
Ջավախյանների ընտանիքին ևս Աննա Հակոբյանը հրավիրել է վաղը կայանալիք միջոցառմանը. ընտանիքը մերժել է հրավերը։