Հայաստանյան բանկերում դոլարի գինը շարունակում է ընկնել, ռուբլունը՝ բարձրանալ
Advertisement 1000 x 90

Հայաստանյան բանկերում դոլարի գինը շարունակում է ընկնել, ռուբլունը՝ բարձրանալ

Rate.am կայքը ներկայացրել է տվյալներ՝ տարադրամի փոխարժեքի վերաբերյալ։ Հայաստանյան բանկերում դոլարի առքի նվազագույն գինը 471 դրամ է, վաճառքինը՝ 481 դրամ։ Դոլարի վաճառքի առավելագույն գինը 483 դրամ է։

Ռուբլու առքի նվազագույն գինը 4.59 դրամ է, վաճառքինը՝ 5.80։ Ռուբլու վաճառքի առավելագույն գինը 6.59 դրամ է։

Եվրոն բանկերում գնվում է նվազագույնը 504 դրամով, վաճառվում՝ 524 դրամով։ Եվրոյի վաճառքի առավելագույն գինը 536 դրամ է։