Ուսուցչուհին սեռական հարաբերություն է ունեցել 16-ամյա աշակերտների հետ ու հայտնվել բանտում
Advertisement 1000 x 90

Ուսուցչուհին սեռական հարաբերություն է ունեցել 16-ամյա աշակերտների հետ ու հայտնվել բանտում

Հնդկաստանից 42-ամյա ուսուցչուհին օրգիա է կազմակերպել դպրոցի 16-ամյա երեք աշակերտների հետ և հայտնվել բանտում։ Այս մասին հայտնում է International Business Times-ը։

Թամիլ Նադու նահանգի կիբերհանցագործությունների դեմ պայքարի բաժինը հետաքննություն է սկսել մանկավարժի նկատմամբ այն բանից հետո, երբ տարածվել է օրգիայի տեսագրությունը: Ոստիկանությանը հաջողվել է պարզել, որ կադրերը նկարահանել է նրա սիրելին։

Ինչպես պարզվել է, ուսուցչուհին դեռահասներին հրավիրել է իր տուն՝ Մադուրայ քաղաքում, խմբակային սեքսով զբաղվել նրանց հետ, իսկ նրա սիրելին տեսագրել է, թե ինչ է կատարվում։ Տղամարդն արդեն խոստովանել է, որ ինքն է տեսագրել այդ ամենը և տեսանյութը տարածել ընկերների շրջանում։ Այժմ ոստիկանությունը հետաքննում է, թե արդյոք տեսանյութը տեղադրվել է վճարովի պոռնո ռեսուրսներում։

Ուսուցչուհու և նրա սիրելիի դեմ բողոք են գրել նաև իրենք՝ աշակերտները։ Նրանք պնդում են, որ զույգը փորձել է վախեցնել իրենց, որպեսզի չխոսեն կատարվածի մասին։

Ուսուցչուհին և նրա սիրելին մեղադրվում են մանկապղծության, սպառնալիքների և անպարկեշտ բովանդակություն տարածելու մեջ։

 



Նման նյութեր