Հեռուստահաղորդավարուհի Եկատերինա Ստրիժենովան ամուսնու հետ հեռացել է Ռուսաստանից։ Նա այդ մասին հայտնել է իր տելեգրամյան ալիքում։ 54-ամյա դերասանուհին հայտնել է, որ իրենք Երեւան են ժամանել։
«Ողջույն Երեւանից։ Այսօր +20 է, ջերմություն բոլոր առումներով։ Փողոցում մարդիկ են մոտենում եւ ասում՝ «բարի գալուստ Հայաստան»»,- գրել է Եկատերինան։
Ստրիժենովան խոստովանել է, որ վերջին 40 օրվա ընթացքում իր հեռախոսը բառացիորեն «կարմրում էր անեծքներից», եւ հիմա յուրաքանչյուր բարի խոսք իր համար «առանձնակի արժեքավոր» է դարձել, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»։