Ամերիկացի հեռուստաաստղ Քորթնի Քարդաշյանը հաստատել է, որ ինքն ու «Blink-182» ռոք խմբի թմբկահար Թրեւիս Բարքերն ամուսնացել են, հայտնում է Page Six-ը։
Poosh պորտալի հիմնադիրն առաջին լուսանկարներ է հրապարակել Լաս Վեգասում անսպասելի հարսանիքից, որը տեղի է ունեցել «Գրեմմի» մրցանակաբաշխությունից հետո։
«Սա գտա լուսանկարների շարքում»,- հրապարակումը, որին երկրպագուները սպասում էին անհմաբերությամբ, մակագրել է Քարդաշյանը։
«Մի անգամ հեռու-հեռավոր երկրում (Լաս Վեգաս) գիշերվա ժամը 2-ին՝ էպիկական գիշերվանից եւ մի փոքր տեկիլայից հետո, թագուհին եւ նրա համակրելի թագավորը համարձակվեցին Էլվիսի հետ գնալ միակ բաց մատուռն ու ամուսնացան»,- հավելել է նա։