
Այսօր Հայաստանում նշվում է Մայրության և գեղեցկության տոնը:
Մայրության և գեղեցկության տոնի առթիվ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ծաղիկներ է նվիրել խորհրդարանի կին պատգամավորներին։ Այս մասին գրում է tert.am-ը։
Լրագրողները ֆիքսել են պահը, երբ Ալեն Սիմոնյանը ծաղիկներով մոտենում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին և ծաղիկներ նվիրում այն պահին, երբ վերջինս հարցազրույց էր տալիս:
Սիմոնյանը չպատասխանեց լրագրողների հարցին՝ նշելով․ «Էս ազիզ օրով չեմ խոսում»: