Ռուս կինը մեկ շաբաթով երեխային մենակ է թողել փակ բնակարանում
Advertisement 1000 x 90

Ռուս կինը մեկ շաբաթով երեխային մենակ է թողել փակ բնակարանում

ՌԴ Վոլգոգրադի մարզի Վոլժսկի քաղաքի բնակչուհին 9-ամյա դստերը մեկ շաբաթով թողել է փակ բնակարանում՝ գրեթե առանց ուտելիքի, նրա դեմ գործ է հարուցվել, հաղորդում է ԳՈՒՄՎԴ շրջանի մամուլի ծառայությունը, գրում է Ռիա Նովոստին։

Գերատեսչության տվյալներով՝ նախօրեին ոստիկանություն է դիմել Վոլժսկիի մի բնակիչ, ով պատշգամբում լսել է աղջկա օգնության կանչը։ Երեխան չի կարողացել ինքնուրույն բացել դուռը և դուրս գալ բնակարանից։ Ոստիկանները հայտնաբերել են բնակարանի տիրոջը, ումից ընտանիքը բնակարան է վարձել, նա բացել է կողպեքը։

«Պարզվել է, որ 9-ամյա աղջկա մայրը 7 օրով նրան մենակ է թողել բնակարանում, երեխայի մոտ եղել է ընդամենը երկու փաթեթ մակարոն և մեկ հատ հաց»,- հայտնել են ոստիկանությունից։ Նշվում է, որ աղջիկը չի կարողացել կապ հաստատել մոր հետ և մեկ շաբաթ մենակ մնալուց հետո որոշել է օգնության կանչել անցորդներին։

Ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են կնոջը։ Նա բացատրել է, որ գնացել է Վոլգոգրադ՝ աշխատելու, որտեղ իբր եղել է այս ամբողջ ընթացքում։ Միաժամանակ, մայրը ուսուցիչներին ասել է, որ իր աղջիկը հիվանդ է, ուստի դպրոց չի հաճախել։ Գերատեսչությունից հայտնում են, որ կինը հաշվառված է անչափահասների գործերով բաժնում։ Նա նախկինում զրկված է եղել 5-ամյա դստեր նկատմամբ ծնողական իրավունքներից, մյուս երեխան ապրում է հոր հետ։

Կնոջ նկատմամբ քրեական գործ է հարուցվել ծնողական պարտականությունները չկատարելու դեպքի առթիվ, լուծվում է ծնողական իրավունքներից զրկելու հարցը։ Երեխան հիվանդանոցում է։

 



Նման նյութեր