Առողջ սննդակարգի համադրությունը ֆիզիկական վարժությունների հետ ավելորդ քաշից ձերբազատվելու ամենագրագետ միջոցն է: Նման կարծիք է հայտնել սննդաբան Մայքլ Մոսլին:
Ինչպես փոխանցում է Daily Express-ը, աստիճաններով քայլելը մասնագետն անվանել է շատ արդյունավետ մարզում նիհարել ցանկացողների համար: Մարզասրահում պարապելուն այլընտրանք կարող են լինել նաեւ կքանստումները եւ հրում վարժությունը: Մասնագետը խոստովանել է, որ ինքն էլ օրական 40 հրում վարժություն է անում, որպեսզի ավելորդ քաշ չհավաքի:
Նույնպիսի օգտակար վարժություն է նաեւ աստիճանով քայլելը՝ վերելակից օգտվելու փոխարեն:
«Դուք երեք անգամ ավելի շատ կալորիա կայրեք՝ աստիճանով բարձրանալիս, քան նույն տարածությունը քայլելով անցնելիս»,- ասել է Մոսլին:
Սննդաբանն ընդգծել է, որ օրվա ընթացքում կարելի է մի քանի կարճատեւ մարզանքներ անել՝ չփորձելով դրանք համախմբել մեկ լիակատար մարզման մեջ: Նման թեթեւ ծանրաբեռնվածությունը կօգնի ոչ միայն նիհարել, այլեւ բարելավել գլյուկոզայի մակարդակն արյան մեջ: