Արցախի վիճակը բավականին օրհասական է. Արգիշտի Կիվիրյան
Advertisement 1000 x 90

Արցախի վիճակը բավականին օրհասական է. Արգիշտի Կիվիրյան

Հաշվի առնելով որ ներկայումս Արցախում միմիայն ռուս խաղաղապահների առկայությունն է, որը փրկում է այդ տարածքը վերջնական հայաթափումից, և ոչ մեկը իրականում չի էլ ցանկանում մտնել դրա տակ, կտրուկ խորացրեք այդ վեկտորը՝ ստեղծեք ուղահայաց հարաբերություններ Մոսկվայի, այդ թվում և ռուսական ուժային կառույցների ներկայացուցիչների հետ, դիմեք Մոսկվային, առաջարկելով Արցախը ընդգրկել Ռուսական Դաշնության կազմում, կամ էլ թե գոնե սահմանել Արցախի նկատմամբ պրատեկտորատություն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը` անդրադառնալով Արցախում ստեղծված բարդ իրավիճակին:

«Իրականության մեջ ներկայումս Արցախի վիճակը բավականին օրհասական ա։ Կարելի ա ասել շատ ավելի վատ, քան թե Արցախյան երկրորդ պատերազմի օրերին էր։ Նիկոլը ու իր իշխանությունը չեն էլ թաքցնում, որ իրենց համար ընդունելի են Ադրբեջանի առաջադրած «խաղաղության պայմանագրի» կետերը, որոնք ոչ այլ ինչ են, քան Արցախի, Ադրբեջանի կազմում պաշտոնապես ճանաչում և Արցախյան հարցի մեկընդմիշտ փակում։ Ու ներկա պահին Հայաստանում չկա որևէ հեղինակավոր ուժ, որը ընդունակ կլինի թույլ չտալու Նիկոլին գնալու այդ ճանապարհով՝ եթե ստորագրեց, ստորագրելու ա։ Այս պարագայում Արցախահայությունը պետք ա փորձի ինքնուրույն գտնելու իր փրկության ճանապարհները, ինչպես ասում են, խեղդվողի փրկությունը միմիայն իր ձեռքերում է։ Հաշվի առնելով որ ներկայումս Արցախում միմիայն ռուս խաղաղապահների առկայությունն է, որը փրկում է այդ տարածքը վերջնական հայաթափումից, և ոչ մեկը իրականում չի էլ ցանկանում մտնել դրա տակ, կտրուկ խորացրեք այդ վեկտորը՝ ստեղծեք ուղահայաց հարաբերություններ Մոսկվայի, այդ թվում և ռուսական ուժային կառույցների ներկայացուցիչների հետ, դիմեք Մոսկվային, առաջարկելով Արցախը ընդգրկել Ռուսական Դաշնության կազմում, կամ էլ թե գոնե սահմանել Արցախի նկատմամբ պրատեկտորատություն։ Դե իրենց կազմ չեն ընդգրկի, բայց եթե շատ արդյունավետ աշխատեք, կարող ա և հասնեք պրատեկտորատության, մանդատի պես մի բանի, դրանից բխող անվտանգության երաշխիքներով։ Ռուսաստանի ուժային կառունցների ու հասարակության աջակցությունը շահելու համար էլ կարող եք հիմիկվանից մի գումարտակ ուղարկել Դոմբաս։ Ընդ որում պետք է հասկանալ, որ Ռուսաստանը ներկայումս այն վիճակում չէ, որ երազում է ռեսուրսներ ծախսել Արցախի վրա, բայց իրենց հետ արդյունավետ աշխատանքի դեպքում կարելի է փորձել հասնել իմ նշած նվազագույն բաների, ու դա կարող ա ստացվի, եթե հասցնեք մինչև Նիկոլի կողմից Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագրի» ստորագրումը։ Իհարկե, մի խումբ պատվերով համերգ տվողներ, ինչպես նաև քաղաքականությունից հեռու բավականին ազնիվ մարդիկ կսկսեն աղաղակել, թե բա հայ ազգը 1988 դրա համար չի ելել ոտքի, որ այդքան տղա ա զոհվել, ոչ թե հանուն դրա, այլ որ Արցախը կամ լինի անկախ, կամ Հայաստանի կազմում։ Իհարկե ֆոռմալ ու պաթեթիկ առումով ճիշտ եք, բայց հիմա ոչ 1988 թիվն ա, ոչ էլ 1994 թիվը, ու ոչ էլ 2020 թվականի ամառը։ Միշտ եթե ցանկանում ես իրավիճակից փորձել դուրս գալ կամ փրկվել, պետք ա կարողանաս հաշվի առնել ստեղծված իրավիճակը, ինչքան էլ որ այն ցավագին չլինի՝ 1945 թվականին սովետի հետ կապիտուլյացա ստորագրող գերմանացու զորքը դրանից ընդամենը չորս տարի առաջ կանգնած էր Մոսկվայի մոտույցներում, բայց 4 տարից անց էլ ոչ Գերմանիա կար ոչ էլ այդ զորքը, ու այդ պահին ստորագրելով դրված էր ուղակի գերմանական ազգի փրկության հարցը։ Ներկա պահին իմ ասածի այլընտրանքը դա Հայաստանի իշխանությունների, Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու ավելի խորացող ու ակնառու քաղաքականությունն ա։ Այնպես չի որ ներկա պահին կա տարբերակ Արցախը ընդգրկել Հայաստանի կազմում, կամ Արցախը անկախացնել, որ ես էլ ասում եմ գնացեք այդ ճանապարհով։ Վաղը եթե փոխվի իրավիճակը, իսկ դրա համար էլ ա պետք քրտնաջան աշխատել, կփոխվեն նաև մոտեցումները և պահանջները։ Իհարկե, Լոս Անջելոսում, Փարիզում, Երևանում (դեռ) ապահով նստած բազմաթիվ մարդիկ կպոռան որ սա դավաճանություն ա Արցախի ու հայկական իղձերի նկատմամբ, անգամ Արցախից կհնչեն տարակուսանքի խոսքեր, անգամ կլինեն հավատացողներ, որ այն մարդիկ, ովքեր իրենց Շուշիի առանձնակի փրկիչներ էին հռչակում ու երևակայում, 44 -օրյա պատերազմի ընթացքում այդպես էլ չգտան Շուշիի տեղը, բայց այ այս անգամ Վիլսոնին պիկապի դեմը նստացրած գալու են ադրբեջանցիների դեմը առնելու։ Բայց իրականությունը ցավոք այլ ա, իսկ ադրբեջանցիներն էլ ինչպես տեսնում եք, իրենց ծրագրերից հետ չեն կանգնում ու քայլ առ քայլ փորձում են կյանքի կոչել դրանք։ Իհարկե կարելու է շարունակել պատրանքներով ապրել, մտածելով որ գուցե ինչ-որ հրաշք լինի, գուցե կպլստանք, ուղակի պետք ա հաշվի առնել, որ վերջնական աղետը, ոնց որ 44-օրյա պատերազմը կարող է վրա հասնել շատ անսպասելի և կայծակնային արագությամբ։ Իսկ այս պահին, մեզ այդ աղետից խուսափել փորձելու համար պետք ա ամեն գնով շահել ժամանակ՝ իմ ասածը հենց այդ ժամանակի շահման տարբերակներից մեկն ա։ Շահել ժամանակ, և այս անգամ այն ծախսել արդյունավետ․․․»,- գրել է նա:

 



Նման նյութեր