
Կանոնավոր կերպով քիչ քնելը կարող է բացասական ազդեցություն ունենալ մեր օրգանիզմի վրա եւ կողմնակի հետեւանքներ առաջացնել։ Քնի պակասի դեպքում մեր օրգանիզմում ակտիվանում է այն հորմոնը, որը պատասխանատու է քաղցի զգացման համար։ Հետեւաբար, մարդը մշտապես քաղցած է եւ ինչ-որ բան ուտելու կարիք ունի՝ ուժ ու եռանդ հավաքելու համար։ Արդյունքում օրգանիզմը չի հասցնում այրել կալորիաները, քանի որ քնի պակասի հետեւանքով բավարար քանակությամբ էներգիա չունի։
Այլ կերպ ասած՝ օրգանիզմը սկսում է ավելորդ կալորիա պահեստավորել՝ հոգնածությունից եւ հյուծվածությունից ազատվելու համար։ Արդյունքում, մարդը գիրանում է՝ առանց հասկանալու, թե ինչու։