Ամբողջ լրահոսը Լյուսյա Հակոբյանի գուշակությունն է․
«Երկու վհուկ վարչապետի նկարի վրա մոմերով կախարդանք են արել․ Փաշինյանը շշմել է, չի կարողանում աշխատել»։
Գրում ու ծիծաղում են, գրում ու կչկչում են։ Շատերն էլ իրար հարցնում են՝ սա հումո՞ր է։
Մոռացե՞լ եք, որ 2019թ նոյեմբերի 14-ին կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ–ին հանձնարարել է պարզել` QR կոդը սատանայի հետ կապ ունի, թե չունի։ Հետո Փաշինյանն ավելացրել է․
«Առանց կատակի, ամենայն լրջությամբ, ես ԱԱԾ–ին հանձնարարել եմ պարզել որոշ շրջանակների և սատանայի համագործակցության ձևերն ու ուղիները։ Ծիծաղում եք, բայց, իրոք, եթե կա խնդիր, պետք է պարզվի։ Սա ազգային անվտանգության խնդիր է»։
ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանն էլ հաստատել է՝ վարչապետից նման հանձնարարական ստացել են մի քանի օր առաջ։ Նա խոստացավ արդյունքների մասին զեկուցել։
Այսինքն ԱԱԾ- ն 2019թ-ից չի կարողացել գտնել վհուկներին, Լյուսյա՞ն է գտել։
Չի բացառվում, որ Լյուսյային էլ նշանակի ԱԱԾ-ի տնօրեն․ վհուկներին նա է գտել։ Անվտանգության խնդիր է լուծել։