Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը, անդավաճան մնալով շնորհանդես կազմակերպելու իր ավանդույթին, նոր՝ «Իմ կես» երգի տեսահոլովակի պրեմիերան ազդարարեց շնորհանդեսով։ Երեկոյի ժամանակ նա ներկայացրեց իր հեղինակային երգը, կատարել գործունեության 16 տարվա ընթացքում հիթ դարձած երգերը։
Tert.am Life–ը ներկա է եղել երգչուհու երեկոյին և ներկայացնում է հետաքրքիր դրվագները։ Միջոցառմանը ներկա էին նաև Ժաննա Բուտուլյանը, Մհեր Մխիթարյանը, Ժակը, Հրուշ Մնոյանը, Մալխաս Ամոյանը և այլք։
Երգչուհին օրվա համար ընտրել էր կոկտելային դրես-կոդ, ինքը վառ կարմիր զգեստով էր։ Աստղիկը նշեց, որ գիտակցում է՝ ժամանակակից թրենդների համար երգի կամ տեսահոլովակի շնորհանդեսը փոքր–ինչ հնացած է, բայց ինքը գնում է հոսանքին հակառակ և պահելու է երգչի համար կարևոր այս մշակույթը։
«Իրականում նմանօրինակ միջոցառումների կազմակերպումը բավականին երկարատև և ծանր աշխատանք է։ Կազմակերպչական հարցերով ինքս եմ զբաղվել, այդ հուզմունքից և աշխատանքից նույնիսկ առողջական որոշակի խնդիրներ ունեցա։ Մեծ միջոցառումներից առաջ ինձ հետ միշտ նմանատիպ մի բան կատարվում է, բայց ես ուժեղ եմ»,- ասաց երգչուհին, որը շնորհանդեսից մեկ օր առաջ հայտնվել է հիվանդանոցում և կաթիլային ստացել։
Անդրադառնալով նոր աշխատանքին՝ Աստղիկն ասաց, որ այս երգը ներառված է իր 4-րդ ձայնասկավառակում և հասանելի առցանց բոլոր հարթակներում։ Երգի հեղինակն ինքն է։ Խոսելով տեսահոլովակի գաղափարի ու ստեղծման մասին՝ նա ասաց․
«Ոչինչ չի կարող խանգարել, որպեսզի ես լինեմ ուժեղ և շարունակեմ աշխատել։ Տեսահոլովակն ու երգը սիրային գաղափար ունեն։ Տեսահոլովակում երևում է, թե ինչպես եմ երգը գրում և ցանկանում անակնկալ անել սիրելիիս, բայց նա է գալիս և անակնկալ մատուցում ինձ՝ ամուսնության առաջարկություն անելով»,- ասաց Աստղիկը։
Ամբողջությամբ՝ tert.am.life