«Ազատություն» ռ/կ–ն հեռացրել է Ալեն Սիմոնյանին ուղղված այն հարցը, թե ինչու է վարսավիրանոց գնում բազմաթիվ թիկնապահների ուղեկցությամբ
Advertisement 1000 x 90

«Ազատություն» ռ/կ–ն հեռացրել է Ալեն Սիմոնյանին ուղղված այն հարցը, թե ինչու է վարսավիրանոց գնում բազմաթիվ թիկնապահների ուղեկցությամբ

Այսօր՝ ապրիլի 11–ին, «Ազատություն ռադիոկայանը» «Ֆեյսբուքյան ասուլիս» է կազմակերպել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ Ֆեյսբուքյան օգտատերերը շատ կարճ ժամանակում բազմաթիվ հարցեր են ուղղել ԱԺ նախագահին։ Հարցերից մեկն էլ հետևյալն էր. «Մազեր կտրելու գնալիս ինչու՞ են այդքան թիկնապահեր ուղեկցում Ձեզ։ Դուք ժողովուրդից վախենու՞մ եք»։

Երեկ երեկոյան Ակեն Սիմոնյանին ուղղված հարցերի մեծ մասը հեռացվել է ֆեյսբուքյան գրառման մեկնաբանություններից՝ բացառությամբ մի քանի անբովանդակ հարցերի։ Զվարճալին այն է, որ «ժողովրդավարության բաստիոն» հռչակված երկրում դեմոկրատիայի «ջատագով» «Ազատություն ռադիոկայան»–ը վերոհիշյալ հարցերը հեռացնելու առնչությամբ պարզաբանում է․ «Վիրավորանք, հեգնանք, բռնության կոչ և ատելության խոսք պարունակող գրառումները կհեռացվեն, հեղինակները՝ կարգելափակվեն»։

Փաստորեն, «Ազատություն» ռադիոկայանի աշխատակիցներն իրենց իրավունք են վերապահում ընդհուպ գնահատել, թե հարցերից ո՞րն է հեգնանք պարունակում, իսկ որը՝ ոչ։ Ըստ այդմ՝ հեռացվել է նաև այն հարցը, թե ինչու՞ է ԱԺ նախագահը վարսավիրանոց գնում թիկնապահների ուղեկցությամբ, արդյո՞ք նա վախենում է։ Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ խոսքի ազատության «ջատագով» «Ազատություն» ռ/կ–ի և դրա գործունեության սկզբունքների մասին, երբ հարցերը կարող են անհարմարություն պատճառել իշխանության ներկայացուցիչներին։

antifake.am



Նման նյութեր