Եթե Լապշինին արտահանձնեն, Հայաստանն անհապաղ պետք է դիվանագիտական հարաբերությունները սառեցնի, կամ նվազագույնը մեր ԱԳՆ սայթում նշի, որ Բելառուս գնալը ՎՏԱՆԳԱՎՈՐ Է
Advertisement 1000 x 90

Եթե Լապշինին արտահանձնեն, Հայաստանն անհապաղ պետք է դիվանագիտական հարաբերությունները սառեցնի, կամ նվազագույնը մեր ԱԳՆ սայթում նշի, որ Բելառուս գնալը ՎՏԱՆԳԱՎՈՐ Է

«Լապշինի գործի վերաբերյալ կարդում եմ շատերի կարծիքները, որտեղ որպես ռիսկ քննարկում են այլ երկրների քաղաքացիների, Ղարաբաղի տուրիզմի ու այլ նախադեպեր սետղծելը։

Էյ հեյ։ Դուք դեռ չե՞ք ջոգել, թե սա ինչ նախադեպ է։ Լապշինի արտահանձնում են որպես Բելառուսի համար երրորդ երկրի քաղաքացի /Արցախ մտել է ռուսական, իսկ Ադրբեջան ուկրաինական անձնագրով/։

Իսկ Հայաստանը Բելառուսի համար երրորդ երկիր է։

Այսինքն Բելառուսն ու Ադրբեջանը ունեն եսիմինչ արտահանձման պայմանագիր ու ջերմ հարաբերություններ, ու եթե Ադրբեջանը մեկի հանդեպ քրեական հետապնդում է իրականացնում, Բելառուսը այդ մարդուն հանձնում է Ադրբեջանին։

Իսկ Ադրբեջանը ոչ միայն կարող է ՀՀ անձնագիր ունեցող բոլորիս հանդեպ քրեական գործ հարուցել, այլև կան հարուցած նման գործեր։ Ավելին, կան փորձեր Ինտերպոլով նույն բանը անելու, ուղղակի ինտերպոլը Ադրբեջանի այդ հայցերը դեն է նետել։ Հետևություն, բոլոր հայերի համար Բելառուս գնալը ՎՏԱՆԳԱՎՈՐ Է։

Կրկնում եմ, եթե Լապշինին արտահանձնեն, Հայաստանն անհապաղ պետք է դիվանագիտական հարաբերությունները սառեցնի, կամ նվազագույնը մեր ԱԳՆ սայթում նշի, որ Բելառուս գնալը ՎՏԱՆԳԱՎՈՐ Է, քանի որ այն հավասարազոր է Ադրբեջան գնալուն»,- Facebook-ի իր էջում գրում է տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը։



Նման նյութեր