Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հայտնել է զոհերի թիվը
Advertisement 1000 x 90

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հայտնել է զոհերի թիվը

«Ուկրաինայում պատերազմի սկսվելուց ի վեր 186 երեխա է զոհվել»,-այս մասին հայտնում է երկրի գլխավոր դատախազությունը։

Եվս 344 երեխա վիրավորվել է, այս մասին հայտնում է BBC-ն նշելով, որ չի կարող ինքնուրույն հաստատել այս թվերը։

«Ամենաշատ տուժել են Դոնեցկի մարզում՝ 113, Կիևում՝ 99, Խարկովում՝ 76, Չեռնիգովում՝ 54, Նիկոլայևում՝ 40, Լուգանսկում՝ 36, Խերսոնում՝ 36, Զապորոժյեում՝ 22, մայրաքաղաքում՝ 16, Սումում՝ 16, Ժիտոմիր-15»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ապրիլի 11-ին ՄԱԿ-ը հաստատել է Ուկրաինայում 1842 մարդու մահը, այդ թվում՝ 78 երեխայի։ ՄԱԿ-ի տվյալներով ապրիլի 12-ի առավոտյան մահացել է 142 երեխա։ ՄԱԿ-ը պարզաբանում է, որ իրական թվերը շատ ավելին են՝ մահվան դեպքերի մասին բազմաթիվ հաղորդումներ են հաստատվում, և այս գործընթացը բարդանում է նրանով, որ պատերազմը շարունակվում է։ Մասնավորապես, հաշվի չեն առնվել ռուս զինվորականների կողմից շրջապատված Մարիուպոլի տվյալները։



Նման նյութեր