Ուկրաինացի երգչուհի Անի Լորակը պատերազմի առաջին օրվանից բռնել է երրորդ ճանապարհը և ոչ խրախուսում է ՌԴ-ին, ոչ էլ աջակցում Ուկրաինային։
Դեռ փետրվարի 24-ից ի վեր երգչուհու սոցիալական կայքերում ոչ մի նորություններ չկան, ֆան էջերը ստիպված տեղադրում են միայն արխիվային նյութեր։
Նախօրեին հայտնի դարձավ, որ Անի Լորակի ՌԴ-ում կայանալիք համերգները չեղարկվել են, նա մեկնել է Էմիրություններ։ Այս մասին երգչուհին դեռ չի մեկնաբանել, սակայն, ըստ երույթին, նա կվերադառնա համերգներին աշնանից սկսած՝ Լորակը ունի համերգ Պրահայում և Գերմանիայում։