Ջոնի Դեփն ու Էմբեր Հերդը հանդիպել են զրպարտության գործով առաջին դատական նիստին։ Այս մասին հայտնում է Սթարհիթ ռուսական լրատվամիջոցը իր պաշտոնական կայքում։
Դեփը մտադիր է լրջորեն պաշտպանել իր պատիվը. դերասանը 50 միլիոն դոլարի հայց է ներկայացրել իր նախկին կնոջ դեմ այն բանից հետո, երբ Էմբերը հրապարակայնորեն մեղադրել է նրան ընտանեկան բռնության մեջ։ Սկանդալի պատճառով Ջոնին կորցրել է «Ֆանտաստիկ գազաններ» ֆիլմի պայմանագրերը, կորցրել է դերերը։
Նիստի նախօրեին Հերդը մի փոքր հետ է կանգնել, ըստ երևույթին, իր փաստաբանների խորհրդով. նա հրապարակել է մի գրառում, որտեղ նա պնդում է, որ ինքը նույնիսկ չի նշել Դեփի անունը The Washington Post-ի հենց այն հոդվածում, որի պատճառով բոլորը բարձրացրել են աղմուկը։