103-ամյա տղամարդը որոշել է ավելի շատ երեխաներ ունենալ և ամուսնացել է 37-ամյա կնոջ հետ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

103-ամյա տղամարդը որոշել է ավելի շատ երեխաներ ունենալ և ամուսնացել է 37-ամյա կնոջ հետ

1919 թվականին ծնված Հաջի Մուհեյլիֆ Ֆարհուդ ալ-Մանսուրին որոշել է երրորդ անգամ ամուսնանալ՝ ավելի շատ երեխաներ ունենալու համար։ Այս մասին հայտնում է Arab News-ը։

103-ամյա իրաքցին, ով արդեն 15 երեխաների հայր է և, ըստ հրապարակման, հարյուրավոր թոռների պապ, ցանկացել է նորից ամուսնանալ այն բանից հետո, երբ երկրորդ կինը լքել է իրեն։ Հարյուրամյա տղամարդու ընտրյալը 37-ամյա կին է, արարողությունը տեղի է ունեցել ապրիլի սկզբին։

Ինչպես ասել է Ալ Մանսուրի որդիներից մեկը, տարեց տղամարդը մի քանի ամիս սպասել է իր երկրորդ կնոջ վերադարձին և երրորդ ամուսնության մասին որոշել է միայն այն բանից հետո, երբ նա այդպես էլ հետ չի եկել: Ինքը՝ երկարակյացը, պնդում է, որ ոչինչ չի ուզում իր երեխաներից, այլ միայն աղոթում է, «որ Ամենակարողը օրհնի նրանց ու չլքի իրեն»։

Ինչպես պարզել է Arab News-ը, տղամարդու 72-ամյա որդին ինը ամուսնությունից 33 երեխա ունի։

 



Նման նյութեր