Ինչո՞ւ են ռուս խաղաղապահներն արգելել պատգամավորների մուտքն Արցախ. հակասող հայտարարություններ. armlur.am
Advertisement 1000 x 90

Ինչո՞ւ են ռուս խաղաղապահներն արգելել պատգամավորների մուտքն Արցախ. հակասող հայտարարություններ. armlur.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում անդրադարձավ ՀՀ ԱԺ պատգամավորների՝ Արցախ մուտքի արգելքին: Ինչպես հայտնի է, երեկ ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ՈՒնեմ» դաշինքների պատգամավորները երեկ բոյկոտել են ԱԺ նիստը եւ հայտարարել, որ մեկնում են Արցախ։ Սակայն ռուս խաղաղապահները թույլ չեն տվել նրանց մուտքը։

Փաշինյանն իր խոսքում այսօր նշեց. «Տարակուսանքի տեղիք է տալիս նաև այն փաստը, որ երեկ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը չի թույլատրել Հայաստանի Հարապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների մուտքը Արցախ: Ինչո՞ւ է տարակուսանքի տեղիք տալիս: Որովհետև այդ գործելակերպը հակասում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության այն դրույթին, որ Լաչինի միջանցքը հենց դրա համար էլ նախատեսված է, որ ապահովի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի կապը: Եվ ի դեպ՝ ուզում եմ ասել, որ միջանցքում որևէ կարգի ստուգման գործառույթ նախատեսված չէ, առավել ևս՝ Ազգային ժողովի պատգամվորների շարժն արգելելու կամ արգելափակելու, որովհետև հենց դա դրա համար է, որ ապահովի կապը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև»:

Այնինչ երեկվանից ընդդիմադիր պատգամավորներն այն տեսակետն են արտահայտում, թե արգելքը եղել է ՀՀ իշխանությունների հրամանով: Բանն այն է , որ պատգամավորների՝ Արցախ մեկնելու մասին հայտարարությունից հետո ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը նշել էր. ««Պահանջում եմ, որ ՀՀ քաղաքական ղեկավարությունը սթափեցնի Ղարաբաղի ղեկավարությանն իր կողմից իրականացվող անհեռատես քաղաքականության համար, որովհետև, եթե Հայաստանը ձախողի այս գործընթացը, Հայաստանի՝ որպես երկիր լինելը դրվում է վտանգի տակ: ԱԱԾ-ից պահանջում եմ հասկանալ, թե ի՞նչ են անում ու ո՞ւր են տանում այս գործողությունները, որովհետև մենք պատասխանատու ենք Հայաստանի ժողովրդի առջև, ժողովուրդը մեզ տվել է մանդատ ու ասել է՝ գնացեք ու ապահովեք խաղաղություն հարևանների հետ»:

Ավելի մանրամասն՝ armlur.am



Նման նյութեր