Սրտի կաթված տարածներն ավելի հազվադեպ են բախվում Պարկինսոնի հիվանդությանը. հետազոտություն
Advertisement 1000 x 90

Սրտի կաթված տարածներն ավելի հազվադեպ են բախվում Պարկինսոնի հիվանդությանը. հետազոտություն

Սրտի կաթված տարածներն ավելի հազվադեպ են բախվում Պարկինսոնի հիվանդությունը: Այս մասին ասվում է Journal of the American Heart Association-ում հրապարակված նոր հետազոտության մեջ։

Հետազոտության հեղինակները վերլուծել են գրեթե 182.000 դանիացու առողջական տվյալները, ովքեր սրտի կաթված են տարել 1995-2016 թվականներին: Այնուհետեւ նրանք համեմատել են դրանք գրեթե մեկ միլիոն կաթված չտարած մարդկանց տվյալների հետ:

Պարկինսոնի հիվանդության կամ սրտի կաթվածի ռիսկի վրա ազդող այլ հայտնի գործոնների ճշգրտումից հետո արդյունքները ցույց են տվել, որ այն մասնակիցների մոտ, ովքեր սրտի կաթված են տարել, հետագայում 20 տոկոսով ավելի հազվադեպ է Պարկինսոնի հիվանդություն զարգանում:
Վերլուծությունը նաեւ ցույց է տվել, որ երկրորդային պարկինսոնիզմի ռիսկը, որը նման է Պարկինսոնի հիվանդության ախտանիշներին, այդ մասնակիցների մոտ կրճատվել է 28 տոկոսով:

«Հիվանդներին սրտի կաթվածից հետո բուժող բժիշկների համար այս արդյունքները ցույց են տալիս, որ վերականգնումը պետք է կառուցված լինի իշեմիկ ինսուլտի, անոթային դեմենցիայի եւ սրտանոթային այլ հիվանդությունների կանխարգելման շուրջ»,- ասել է հետազոտության առաջին հեղինակ, Դանիայում Օրհուսի համալսարանական հիվանդանոցի համաճարակաբան Յենս Սունդբյոլը:

news.am