ՌԴ նախկին նախագահ Մեդվեդևը խորհուրդ է տվել «առանձին հրեշներին, ովքեր իրենց «ուկրաինական իշխանություններ» են անվանում, նայել շուրջը և գիշերը ամուր փակել դռները։ Այս մասին հայտնել է Մեդուզա ուկրաինական լրատվամիջոցը։
Նա այսպես է մեկնաբանել ավելի վաղ Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչի` «Մեդվեդչուկը արժեքավոր ռեսուրս է, որը կարող է հետաքրքիր մանրամասներ պատմել այն մասին, թե ով է ուկրաինական պրոռուսական տրամադրություններն առաջացրել» հայտարարության մասին։ «Իրենց «ուկրաինական իշխանություններ» կոչող որոշ հրեշներ հայտնում են, որ ցանկանում են ապացույցներ կորզել Վիկտոր Մեդվեդչուկից, ապա «արագ և արդարացիորեն» դատապարտել նրան, իսկ հետո փոխանակել բանտարկյալների հետ։ Այս գործիչները պետք է ուշադիր նայեն շուրջը և ամուր փակեն դռները գիշերը, որպեսզի իրենք չհայտնվեն փոխանակված անձանց թվում: