Ինչո՞ւ ոչ բոլոր ծխողների մոտ է թոքերի քաղցկեղ զարգանում
Advertisement 1000 x 90

Ինչո՞ւ ոչ բոլոր ծխողների մոտ է թոքերի քաղցկեղ զարգանում

Որոշ մարդկանց մոտ օրգանիզմը մշակում  է գենային մուտացիաները սահմանափակելու հատուկ մեխանիզմներ, պարզել են Նյու Յորքի Ալբերտ Էյնշթեյնի բժշկական քոլեջի գիտնականները:

Հետազոտության ընթացքում, որի արդյունքները նկարագրված են Nature Genetics ամսագրում, փորձագետները կիրառել են առանձին բջիջների գենոմների հաջորդականացման բարելավված մեթոդ՝ SCMDA: Այնուհետեւ գիտնականները բջիջներ են հավաքել բրոնխոսկոպիայի ենթարկված հիվանդների թոքերից, որի նշանակումը կապված չի եղել քաղցկեղի հետ։ Պարզվել է, որ տարիքի հետ մուտացիաները կուտակվում են չծխողների թոքերի բջիջներում, սակայն զգալիորեն ավելի շատ մուտացիաներ են հայտնաբերվել ծխողների թոքերի բջիջներում։

Գիտնականների կարծիքով՝ ծխելը մեծացնում է թոքերի քաղցկեղի առաջացման վտանգը՝ մեծացնելով մուտացիաների հաճախականությունը։ Սա, հավանաբար, պատճառներից մեկն է, որ այդքան քիչ չծխողների մոտ զարգանում է թոքերի քաղցկեղ, մինչդեռ ողջ կյանքի ընթացքում ծխողների մոտ այդ հիվանդության զարգացման ռիսկը 10-20 տոկոս է։

Գիտնականները նաեւ պարզել են, որ թոքերի բջիջներում հայտնաբերված բջջային մուտացիաների թիվն ավելանում է տարիներ շարունակ ծխելու հետ, ինչը նույնպես մեծացնում է թոքերի քաղցկեղի առաջացման վտանգը: Այնուամենայնիվ, 23 տարի ամեն օր մեկ տուփ ծխախոտ ծխելուց հետո բջիջների մուտացիաների աճը սովորաբար դադարում է:

news.am