Կարելի՞ է արդյոք երեկոյան ժամը վեցից հետո ընթրել
Advertisement 1000 x 90

Կարելի՞ է արդյոք երեկոյան ժամը վեցից հետո ընթրել

Նիհարողներին խորհուրդ է տրվում ընթրել քնելուց 3-4 ժամ առաջ։ Եթե ​​նրանք ուշ են քնում, ուրեմն կարելի է ընթրել նույնիսկ երեկոյան 18-ից հետո։ Նման կարծիք է հայտնել սննդաբան Օլգա Պավլովան (Ռուսաստան)։

YouTube-ի իր ալիքում մասնագետը նշել է, որ անկանոն գրաֆիկի դեպքում սխալ է սնվել ստանդարտով, երբ նախաճաշը ժամը 8-ին է, ճաշը՝ 13-ին, իսկ ընթրիքը՝ 17-ին։ Նրա խոսքով՝ կերակուրների ժամերը կախված են արթնանալու եւ քնելու ժամերից։

«Նախաճաշը պետք է լինի արթնանալուց հետո մեկ-երկու ժամվա ընթացքում: Ճաշը պետք է լինի աշխատանքային օրվա կեսին, այն ժամանակ, երբ մենք քաղցած ենք։ Ամենից հաճախ մարդիկ ճաշում են ժամը 13-15-ին։ Ընթրիքը քնելուց երեքից չորս ժամ առաջ։ Այսինքն՝ ամենից հաճախ ընթրում են 18-21-ին»,- ասել է մասնագետը։

Պավլովան հավելել է, որ եթե աշխատանքը ուշ է ավարտվում, իսկ մարդը քնկոտ է, ապա կարելի է ընթրել քնելուց 2 ժամ առաջ։

Մասնագետը հիշեցրել է նաեւ, որ որակյալ քնի համար ստամոքսը կուշտ չպետք է լինի։

«Եթե մենք կերել ենք եւ անմիջապես գնացել քնելու, ապա արյան շրջանառությունը այնպես է վերաբաշխվում, որ արյան հոսքի մեծ մասը գնում է աղեստամոքսային տրակտ, ակտիվորեն ընթանում են մարսողության պրոցեսները»,-ասել է  նա։

news.am