Նիդեռլանդների թագավորն ու թագուհին մերժել են ընդունել արքայազն Հարիին և Մեգան Մարքլին ու խնդրել նրանց հյուրանոց վարձել։ Այս մասին հայտնում է Elle-ը։
Զույգն ԱՄՆ-ից մեկնելու է Եվրոպա՝ Սասեքսի դուքսի «Անպարտելի խաղերին» մասնակցելու համար. Հարին դեռ գլխավորում է մրցույթը, որն անցկացվում է նախկին եւ ներկա զինվորականների միջեւ։
Ինչպես հայտնի է դարձել թագուհի Մաքսիմայի եւ Վիլեմ-Ալեքսանդր թագավորի գրասենյակի շնորհիվ, զույգին մերժել են ապրել թագավորական նստավայրի տարածքում։ Հոլանդացի զույգը խնդրել է արքայազն Հարին եւ Մեգան Մարքլին հյուրանոցային համար պատվիրել։