Օրվա աստղագուշակ
Advertisement 1000 x 90

Օրվա աստղագուշակ

Խոյերին սպասվում է նախօրեի իրադարձությունների հանգուցալուծում: Ազատության ձգումը կարող է վիճել աջակցություն ստանալու կարիքի հետ: Ակտուալ են ամուսնության կամ այլ միության պահպանման, կազմակերպության անդամակցության, կոլեկտիվ միջոցառման մասնակցելու, օրինական իրավունքների, լիազորությունների, երաշխիքների ստացման, օտար երկրում հարմարվելու թեմաները: Ոչ բոլոր շարժառիթներն ակնհայտ կլինեն:

Ցուլերին խորհուրդ է տրվում պահպանել կանոնները և չարհամարհել գոյություն ունեցող պարտականությունները: Չնայած իրավիճակի զգացմունքային բաղադրիչին կամ ապագայի ոչ ամբողջական պարզությանը՝ խորհուրդ է տրվում մանրակրկիտ կատարել առօրյա պարտականությունները, հաշվի նստել համակարգի պաշտոնական պահանջների, կոլեկտիվի օրենքների հետ: Ցանկալի է չեզոք կոռեկտ տոն գործընկերների հետ շփման մեջ:

 Երկվորյակներն այսօր աջակցության կարիք կզգան: Իրավիճակն իր մեջ բավականին լավ բաներ է պարունակում, սակայն կրիտիկական պահին շատերին դժվար կլինի միայնակ դիմակայել: Չնայած արտաքին կտրականությանը՝ կարող է տեղ գտնել թաքուն անվստահությունը, զգացմունքների երկակիությունը: Շատերը կարող են հենվել նրանց վրա, ումից սովորաբար դժգոհ են: Կարող է պետք գալ բարդ բնավորությամբ, սակայն հավատարիմ գործընկերոջ աջակցությունը:

Խեցգետինների համար օրը կապված է հուզումների հետ: Անհանգստությունները կարող են առաջանալ հին պատմության մեջ իրադարձությունների նոր ալիքից: Հնարավոր է արտաքին իրադրության և ներքին զգացմունքային ֆոնի միջև կապ: Շատերի վրա կազդի ընտանիքում, գրասենյակում, համախոհների միությունում տիրող մթնոլորտը: Հավասարակշռության վերականգնմանը կօգնեն սովոր գործողությունները: Չի խանգարի նորից կարգ հաստատել տանը կամ գրասենյակում:

 

Առյուծների համար օրվա իրադարձությունները հիմնականում հաճելի են: Ցանկացած անհանգստություն և ծախս փոխհատուցելուն կօգնեն լավ նորությունները: Շատ բան ձեզ կոգեշնչի շարունակել ջանքերը, հաստատել հաշվարկները, արդարացնել հույսերը: Կուրախացնեն մերձավոր շրջապատում տեղի ունեցող իրադարձությունները: Հոգեկան վերելքը չի խանգարի պահպանել ռեժիմը, մշակված կանոնները:

Կույսերին աստղերը խորհուրդ են տալիս կարգի բերել բյուջեն, հատկապես, եթե տեղ են գտել կամ ծրագրվում են խոշոր ծախսեր: Ճիշտ մոտեցման դեպքում կարելի է պահպանել ինչ-որ կարևոր բան, վերականգնել, խնայել, վերաբաշխել ռեսուրսները: Ուշադրություն կարող են պահանջել ոչ միայն անձնական միջոցները, այլև հավելյալ նյութական պաշարները: Մանրուքներով, ընդհակառակը, զբաղվել չարժե. դրանք կարող են ուշադրությունը շեղել սկզբունային պահերից:

Կշեռքների համար ամենակարևոր որակներից մեկը կլինի ինքնատիրապետումը: Զսպվածություն պետք կգա ոչ միայն դժվար պահերին, այլև շարքային իրավիճակներում: Օրը չի տրամադրում ավելորդ շռայլության՝ ինչպես նյութական, այնպես էլ զգացմունքային ոլորտում: Չարժե չափից դուրս բացահայտ ցուցադրել ձեր առավելությունները: Հոգեկան ջերմությունը և պարտքի զգացումն ավելի լավ է ուղղել ձեր մտերիմներին և ամենակարևոր գործերին:

Կարիճներին կարող է մեկուսացում պետք գալ: Շատ դեպքերում դա չի նշանակի լիակատար մենակություն: Ավելի շուտ տեղին կլինի ընտրյալ համախոհների հետ նեղ շրջանակով խորհրդակցությունը: Աստղերը հուշում են, որ այսօր չարժե ղեկավարվել զգացմունքներով և կապվածություններով, հույսը դնել ինտուիցիայի վրա: Ավելի կարևոր է պահպանել կանոնները, պահել խոստումը, հարգել պաշտոնական և չգրված օրենքները:

 Աղեղնավորներին աստղերը հիշեցնում են, որ այժմ ամեն ինչ չէ, որ լողում է մակերեսին: Օրը տրամադրում է խմբերի և միությունների հետ շփման, սակայն ոչ լրիվ անկեղծության: Որոշ զգացմունքների մասին ավելի լավ է լռել, որոշ մարդկանց հետ ավելի լավ է զգույշ համագործակցել: Չարժե շրջապատողներին տեղյակ պահել ձեր անձնական կյանքի մանրամասներին, ընտանեկան դրությանը: Այս խորհուրդը հատկապես ակտուալ է հանրային դիրքեր գրավողների համար:

Այծեղջյուրներին՝ հատկապես փառասեր, խորհուրդ է տրվում ժամանակին կանգ առնել: Դա կրկնակի կարևոր է, եթե, բացի ձեզանից, ոչ մեկի վրա հույս դնել չեք կարող: Այդ դեպքում աստղերը խորհուրդ են տալիս ավելի խնայողաբար վերաբերվել ռեսուրսներին՝ ներառյալ ֆիզիկական առողջությունը, ֆինանսները և ստեղծագործական էներգիան: Օրը հարմար է ծրագրերի, գործընկերային պարտականությունների հստակեցման համար:

Ջրհոսներն այսօր ապահովագրված են անհաջողություններից, քանզի լավ են տեսնում իրենց և ուրիշների հնարավորությունների սահմանները, դիմացկուն են գայթակղությունների և կասկածների նկատմամբ: Շատերին դժվար չի լինի մնալ նախատեսված շրջանակներում, խստորեն հետևել օրենքի պահանջներին կամ այլ առանցքային պայմաններին: Հաջող պահ է դիրքերի ամրացման, ձեր ֆիզիկական, հոգեբանական և բարոյական տարածքների սահմանների հստակեցման համար:

Ձկները կարող են հաջողության հույս ունենալ, սակայն որոշակի շրջանակներում: Չարժե ճակատագրից անվերջ ողորմածություններ և անվճար ծառայություններ սպասել: Հաջողությունն ավելի շուտ կգա նախկին աշխատանքների շնորհիվ: Բացառված չէ, որ վերջապես պարգևատրվի ձեր համբերությունը և արտաքին հանգամանքների առաջ խոնարհությունը: Ձեր կողմից կլինի օրենքը կամ ինչ-որ ազդեցիկ ատյան: Օրը հարմար է ժամանակավոր որոշումների համար: