Հաղթանակ անպայմանորեն չի նշանակում կապիտուլյացիոն համաձայնագրի ստորագրում։ Այս մասին ֆեյսբուքում գրել է քաղաքագետ Էդգար Էլբակյանը.
«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ես ուսանողներիս դասավանդում եմ տեքստում որսալ սահմանումների սխալանքը։ Օրինակ՝ որ ասում են «մենք չենք հաղթել 1990-ականներին, որովհետև Ադրբեջանը չի կապիտուլյացվել», սահմանման սխալանք է, որովհետև հաղթանակ անպայմանորեն չի նշանակում կապիտուլյացիոն համաձայնագրի ստորագրում։
Հիմա «միջազգային հանրության» մասին երեկվա բարբաջանքակտորը, որը մեզ ստիպում է հանձնել Արցախը, սահմանման սխալանքի ևս մեկ դասագրքային օրինակ է։ Բանն այն է, որ նախ՝ ոչ մի միջազգային հանրություն չկա, կան օտարերկրյա երկրներ։ Այս դեպքում այդ բառակապակցության տակ ընդամենը թաքնված են Հայաստանի և նրա բնական շահակիցներ Ռուսաստանի ու Իրանի թշնամիներ ԱՄՆ-ի և նրա հպատակ ԵՄ-ի անունները։ Պարզ է, որ նրանք պիտի ասեն՝ հանձնեք։ Բայց մեղքը ոչ թե նրանցն է, այլ նրանց ստրկաբար դիմող տեղական կոլաբորացիոնիստներինը»։