Երևանում վրաերթի են ենթարկվել 3 երիտասարդ
Advertisement 1000 x 90

Երևանում վրաերթի են ենթարկվել 3 երիտասարդ

«Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում հունվարի 21-ին  վրաերթի է ենթարկել 20-ամյա քաղաքացու և 19-ամյա երկու քաղաքացուհու, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, կատարվում է քննություն: