«QR կոդերի կանոնակարգն առաջիկայում դեռ մնալու է ուժի մեջ»․ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, պատասխանելով այն հարցին՝ հնարավոր արդյո՞ք, որ QR կոդի պահանջը չեղարկվի, եթե հաշվի առնենք կորոնավիրուսային առկա իրավիճակը:
«Այս պահին մենք ունենք շատ բարենպաստ իրավիճակ համաճարակային առումով, բայց մենք հասկանում ենք նաև, որ այս բարենպաստային իրավիճակում էլ պետք է օգտագործենք պատվաստումների միջոցով հետագա հիվանդացության կանխարգելման պատուհանը։ QR կոդերի կանոնակարգն առաջիկայում դեռ մնալու է ուժի մեջ»,- եզրափակեց ԱՆ նախարարը: