Ռուսաստանը կոչ է արել ԱՄՆ֊ին դադարեցնել զենքի մատակարարումը Ուկրաինային․ The Washington Post
Advertisement 1000 x 90

Ռուսաստանը կոչ է արել ԱՄՆ֊ին դադարեցնել զենքի մատակարարումը Ուկրաինային․ The Washington Post

Ռուսաստանի ղեկավարությունը դիվանագիտական ​​նոտա է հղել ԱՄՆ-ին՝ կոչ անելով դադարեցնել զենքի մատակարարումն Ուկրաինային։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։

Ըստ թերթի՝ Մոսկվան զգուշացրել է Վաշինգտոնին, որ Կիեւին «զգայուն սպառազինության համակարգերի» մատակարարումը կարող է «սրացնել հակամարտությունը եւ անկանխատեսելի հետեւանքներ առաջացնել»։

Այս շաբաթվա սկզբին նախագահ Ջո Բայդենը հավանություն է տվել Ուկրաինային 800 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթին, որը կներառի 155 մմ տրամաչափի հաուբիցներ, անօդաչու թռչող սարքեր և զրահատեխնիկա, ինչպես նաև հակաօդային և հակատանկային զենքեր:

 



Նման նյութեր