Լեհաստանի կառավարության և Ազգային ու էթնիկ փոքրամասնությունների համատեղ հանձնաժողովում հունվարի 20-ին հայ փոքրամասնության ներկայացուցիչ Էդվարդ Միեր-Ենդժեյովիչի և Լեհաստանում գործող մի շարք հայկական կազմակերպությունների համատեղ ջանքերով Կրակով քաղաքում կազմակերպվել էին մի շարք միջոցառումներ` նվիրված Լեհաստանի հայ համայնքի կազմավորման 650-ամյա հոբելյանին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Միջոցառումների մեկնարկը տրվեց Կրակովի թագավորական Վավել ամրոցի Մայր տաճարում, որտեղ հարգանքի տուրք մատուցվեց հայերին հատուկ արտոնություններ շնորհած Լեհաստանի երևելի թագավորներ Կաժիմեժ Մեծի և Վլադիսլավ Յագելոյի հիշատակին։