
Դեհոն ծնվել է «Շենգավիթ» ԲԿ-ում, նրա հայրիկը կորեացի է, մայրիկը՝ հայուհի:
Այս մասին տեղեկացնում են Շենգավիթ ԲԿ-ից:
Հայ-կորեական զույգն իրենց բալիկին անվանել են Դեհո, որը հայերեն թարգմանաբար նշանակում է մեծ վագր, իսկ բալիկի ծնունդը վստահել են մանկաբարձ-գինեկոլոգ Լիլիթ Սուվարյանին:
Աննկարագրելի էր նրանց զգացողություններն ու շնորհակալությունը՝ պարգևած երջանկության, անվտանգության, հարմարավետության և բուժանձնակազմի հոգատարության համար:
Հաճելի է, երբ օտարերկրացիները նույնպես իրենց առողջությունն ու անվտանգությունը վստահում են մեզ՝ Շենգավիթ ԲԿ֊ին,- ասված է հաղորդագրության մեջ։