Բուլղարացի կույր կինը մահացել է 25 տարի առաջ, սակայն նրա մարգարեությունները հետաքրքրություն են առաջացնում մինչ օրս: Ինչպե՞ս է պայծառատեսը նկարագրել 2022 թվականը Ռուսաստանի և նրա դաշնակիցների համար։
Վանգելյա Գուշտերովային վերագրվում է կանխատեսման շնորհ, որով նա հայտնի դարձավ ամբողջ աշխարհում։ Բաբա Վանգան ժամանակին կանխատեսել է Երկրորդ համաշխարհային պատերազմը, Ադոլֆ Հիտլերի և միջուկային զենքի առաջացումը, Խորհրդային Միության վերակազմավորումն ու փլուզումը: Նրա կանխատեսումները դեռ հետապնդում են մարդկանց, դրանցում տարեցտարի մենք փորձում ենք պարզել, թե ինչ սպասել կյանքից: Բուլղարացի ամենահայտնի կույր կինը ընթացիկ 2022 թվականը տեսել է որպես «փոփոխությունների տարի»։
Հզոր եռյակի միությունը կանհանգստացնի աշխարհին
Դեռ 40 տարի առաջ պայծառատեսն ասել է, որ Արևմուտքի երկրները կհարձակվեն Ռուսաստանի վրա, բայց դա միայն օգուտ կբերի երկրին. պետությունը ամուր կմնա՝ չշեղվելով բարեփոխումների ճանապարհից, և արդյունքում կամրապնդվի Ռուսաստանի Դաշնության ուժն ու հզորությունը: Բաբա Վանգան նշել է, որ ԱՄՆ-ի գերիշխանությանը դիմակայելու համար Ռուսաստանը պետք է միավորի ուժերը դաշնակիցների՝ Չինաստանի և Հնդկաստանի հետ: Եվ այդ ժամանակ քաղաքական օրակարգը կթելադրեն ոչ թե Վաշինգտոնը, այլ երեք մայրաքաղաքները։
«Երեք երկրներ կմերձենան՝ Չինաստանը, Հնդկաստանը և Ռուսաստանը։ Բուլղարիան նրանց հետ կլինի միայն Ռուսաստանի հետ միաժամանակ, եթե դառնա նրա մաս։ Առանց Ռուսաստանի Բուլղարիան ապագա չունի»,- կանխատեսել է նա։