Զելենսկին հայտնել է՝ քանի զոհ ունի Ուկրաինան
Advertisement 1000 x 90

Զելենսկին հայտնել է՝ քանի զոհ ունի Ուկրաինան

Ռուսաստանի հետ պատերազմում ուկրաինական զորքերի կորուստը ուկրաինացի պաշտոնյաները գնահատում են 2500-3000 զոհ, ուրբաթ օրը CNN-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Միաժամանակ, նա հիշեցրել է, որ Ռուսաստանի «անդառնալի կորուստները» կազմում են 19 000-20 000 մարդ (ապրիլի 15-ի դրությամբ՝ ըստ Գլխավոր շտաբի տվյալների՝ ավելի քան 20 000 զոհ):

«Մոտ 10 000 ուկրաինացի զինվոր վիրավորվել է, և դժվար է ասել, թե նրանցից քանիսը ողջ կմնա»,֊ասել է Զելենսկին։

Նա հավելել է, որ ավելի դժվար է գնահատել խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը։ «Շատ դժվար է խոսել խաղաղ բնակիչների շրջանում զոհերի թվի մասին։ Մեր երկրի հարավում շրջափակված են Խերսոնը, Բերդյանսկը, Մարիուպոլը, և արևելքում՝ Վոլնովախան։ Մենք չգիտենք, թե քանի մարդ է զոհվել այս շրջափակված տարածքներում»,- ասել է Զելենսկին։



Նման նյութեր